Punto Pelota-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի պատրաստվում շարունակել համագործակցությունն «Արքայական ակումբի» հետ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ռեալ Մադրիդն» Ալոնսոյին պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկ է կատարել, որից, սակայն, կիսապաշտպանության հենք հանդիսացող խաղացողը հրաժարվել է:
Նշվում է, որ Ալոնսոյին առաջարկվել է ևս երկու տարով երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը: Ամեն դեպքում Ալոնսոյի ու թիմի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականը, որից հետո Խաբին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին անգլիական «Լիվերպուլից»:
Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում իսպանացի ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման:
|