Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարտի 17-ին ներկա է գտնվել «Կայսերիսպոր» - «Գալաթասարայ» հանդիպմանը, որը տեղի է ունեցել Թուրքիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում:
Այդ հանդիպումն ավարտվել է «Գալաթասարայի» հաղթանակով՝ 1:3 հաշվով: Երեք գոլերից մեկի հեղինակն է դարձել Ուեսլի Սնեյդերը:
Հիշեցնենք, որ թուրքական ակումբը «Ռեալի» մրցակիցն է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակներում:
Առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 3-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 9-ին: Սկզբում տանտերերը կլինեն իսպանացիները, ապա՝ թուրքերը:
|