Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19 » «ՌԵԱԼԻ» 17 ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
«ՌԵԱԼԻ» 17 ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ


Ռամոսը, Արբելոան, Ալբիոլը, Ալոնսոն (Իսպանիա), Պեպեն, Կոենտրաուն, Ռոնալդուն (Պորտուգալիա), Օզիլը, Խեդիրան (Գերմանիա), Բենզեման, Վարանը ( Ֆրանսիա), Իգուայինը, Դի Մարիան (Արգենտինա) և Մոդրիչը (Խորվաթիա) իրենց հավաքականների հետ կմասնակցեն 2014 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին, իսկ Կական, Մարսելոն և Նաչոն՝ ընկերական խաղերին:

Իսպանիայի հավաքականը չորս Մադրիդիստների հետ իր խաղերը կանցկացնի ընտրական փուլի շրջանակներում
Աշխարհի չեմպիոնները ուրբաթ օրը խմբային փուլում, Խիխոն քաղաքում ուժերը կչափեն Ֆինլանդիայի, իսկ մարտի 26-ին՝ Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումներին կմասնակցեն Սերխիո Ռամոսը, Արբելոան, Ալբիոլը և Խաբի Ալոնսոն:

Հանդիպում
Մարզադաշտ
Ամսաթիվ
Իսպանիա-ՖինլանդիաԷլ Մոլինոն (Խիխոն)Ուրբաթ, մարտի 22 (23:45 Երևանի ժամանակով*)
 Ֆրանսիա-Էսպանյա Ստադ դե Ֆրանս (Փարիզ)Երեքշաբթի, մարտի 26 (23:55)

Պորտուգալիան Կրիշտիանուի, Պեպեի և Կոենտրաոի հետ կհանդիպի Ադրբեջանի և Իսրայելի ընտրանիներին
Պորտուգալացիների երկու հանդիպումներն էլ արտագնա են և նրանց անհրաժեշտ են հաղթանակներ երկու խաղերում էլ, որպեսզի բարելավեն իրենց դիրքերը F խմբում:

Հանդիպում
EstadioFecha
Իսրայել-Պորտուգալիա Ուինթեր ստադիում (Ռամաթ Ղան)Ուրբաթ, մարտի 22 (16:45)
 Ադրբեջան-Պորտուգալիա Թոֆիկ Բահրամով (Բաքու)Երեքշաբթի, մարտի 26 (21:00) 

Օզիլը և Խեդիրան կմասնակցեն Գերմանիայի և Ղազախստանի միջև կայանալիք երկխաղյա դիմակայությանը
Գերմանիան և Ղազախստանը չորս օրվա ընթացքում ընտրական փուլի շրջանակներում երկու անգամ կհանդիպեն միմյանց և Օզիլն ու Խեդիրան հրավիրված են այդ հանդիպումներին: Գերմանիան C խմբում առաջատարն է և երկրորդ հորիզոնականում ընթացող Շվեդիային գերազանցում է երեք միավորով:

Հանդիպում
Մարզադաշտ
Fecha
Ֆրանսիա-ՎրաստանՍտադ դե Ֆրանս (Փարիզ)Ուրբաթ, մարտի 22 (23:55)
Ֆրանսիա-ԻսպանիաՍտադ դե Ֆրանս (Փարիզ)Երեքշաբթի, մարտի 26 (23:55)

Բենզեման և Վարանը հայտավորված են աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին

Ֆրանսիացիները I խմբում Իսպանիայի հետ կիսում են առաջին հորիզոնականը: Դեշամը Վրաստանի և Իսպանիայի հետ կայանալիք հանդիպումներին հրավիրել է Բենզեմային և Վարանին: Վրաստանի հետ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը, իսկ չորս օր անց ուժերը կչափի Իսպանիայի հավաքականի հետ:

Արգենտինան կփորձի պահպանել առաջատարի դիրքերը Դի Մարիայի և Իգուաինի օգնությամբ

Արգենտինացիները աշխարհի առաջնության հարավամերիկյան փուլի շրջանակներում Իգուաինի և Դի Մարիայի օգնությամբ կփորձեն պահպանել առաջատարի դիրքերը Վենեսուելայի և Բոլիվիայի հավաքականների դեմ խաղերում:

Հանդիպում
EstadioFecha
Արգենտինա-ՎենեսուելաԱնտոնիո Լիբերտի (Բուենոս Այրես)Շաբաթ, մարտի 23 (04:00)
 Բոլիվիա-Արգենտինա Էռնանդո Սիլես (Լա Պաս)Երեքշաբթի, մարտի 26 (23:55) 

Մոդրիչը հավաքականի կազմում կխաղա Սերբիայի և Ուելսի հավաքականների դեմ
Լուկա Մոդրիչը աշխարհի առաջնության հանդիպումների ժամանակ կլինի Հորվաթիաի հավաքականի հիմնասյուներից մեկը: Առաջին հանդիպումը Սերբիայի ընտրանու հետ է, իսկ երկրորդը՝ Ուելսի: Իգոր Շտիմացի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Հանդիպում
EstadioFecha
Խորվաթիա-ՍերբիաՄաքսիմիր (Զագրեբ)Ուրբաթ, մարտի 22 (21:00)
Ուելս-Խորվաթիա Լիբերթի մարզադաշտ (Սուոնսի)Երեքշաբթի, մարտի 26 (23:45)  


Կական և Մարսելոն Եվրոպայում կմասնակցեն հավաքականի ընկերական խաղերին

Բրազիլիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Այս անգամ նրանք ուժերը կչափեն Եվրոպայում՝ նախ Իտալիայի, ապա Ռուսաստանի հավաքականների հետ: Կական և Մարսելոն հայտավորված են այդ հանդիպումներին:

ՀանդիպումEstadioFecha
Իտալիա-ԲրազիլիաEstadio de Ginebra (Ժնև)Հինգշաբթի, մարտի 21 (23:30 horas)
Բրազիլիա-ՌուսաստանStamford Bridge (Լոնդոն)Երկուշաբթի, մարտի 25 (23:30 horas)

Նաչոն Իսպանիայի երիտասարդական հավաքականի հետ երկու տնային հանդիպում անցկկացնի
Մադիդի «Ռեալի» երիտասարդական թիմի խաղացողը Իսպանիայի երիտասարդական հավաքականի հետ կմասնակցի ընկերական հանդիպումներին: Այս հանդիպումը կրում է նախապարտրաստական բնույթ հունիսին կայանալիք Իսրայելի հետ խաղի համար: Իսպանացիները ամսի 21-ին ուժերը կչափեն Նորվեգիայի, իսկ 25-ին Ռուսաստանի հավաքականների հետ:

ՀանդիպումEstadioFecha
Իսպանիա-ՆորվեգիաՍալտո դել Կաբալյո (Տոլեդո)Հինգշաբթի, մարտի 21 (23:30 horas)
Իսպանիա-ՌուսաստաանՍանտո Դոմինգո (Ալկորկոն)Երկուշաբթի, մարտի 25 (23:30 horas)

*-ժամերը նշված են Ստեփանավանի ժամանակով


Ավելացրեց: Varik(Admin) (19.03.2013) |
Դիտումներ: 492 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.