Թուրքական «Գալաթասարայի» կիսապաշտպան Համիդ Ալթինթոփը կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացող հանդիպումները, հայտնում է Marca-ն:
Խաղացողը վնասվածք է ստացել Թուրքիայի առաջնության «Կայզերսփորի» դեմ խաղի 20-րդ րոպեին: Բժիշկների կողմից իրականացված զննումից հետո պահանջվել է փոխարինում:
Թուրք խաղացողի վերականգնման ժամկետները չեն նշվում, բայց չի բացառվում, որ Ալթինթոփը կարող է բաց թողնել նախկին խաղընկերների դեմ հանդիպումները:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Ալթինթոփը հանդես էր գալիս «Ռեալում» ու հասցրեց 12 խաղ անցկացնել՝ խփելով մեկ գոլ՝ «Սևիլիայի» դարպասը:
|