Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19 » ՄՈԴՐԻՉԸ ԱՐԴԵՆ ԵՐԵՔ ԳՈԼ Է ԽՓԵԼ «ՌԵԱԼՈՒՄ» ՀԵՌՎԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՐՎԱԾՆԵՐՈՎ
ՄՈԴՐԻՉԸ ԱՐԴԵՆ ԵՐԵՔ ԳՈԼ Է ԽՓԵԼ «ՌԵԱԼՈՒՄ» ՀԵՌՎԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՐՎԱԾՆԵՐՈՎ
«Ռեալի» կազմում խփած առաջին գոլերով Լուկա Մոդրիչը մի շատ կարևոր հատկություն է ցուցադրում, որը կարող է թիմի համար կենսական լինել այն մրցակիցների դեմ խաղերում, որոնք խաղում են խորքից ու գերադասում են պաշտպանվել:
Խորվաթ խաղացողը հիանալի հարվածներ է կատարում հեռու տարածություններից, որոնք զուգորդվում են ուժի ու դիպուկության առկայությամբ: Այդ ամենը ապացուցվել է նրա՝ «Սարագոսայի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մալյորկայի» դարպասները խփած գոլերով, որոնք երեքն էլ տուգանային հրապարակից դուրս գտնվելիս կատարված հարվածներից հետո են գրանցվել: Նա ավելի ու ավելի է հարմարվում թիմի ու իսպանական ֆուտբոլի խաղաոճին, ինչի ապացույցն են Մոդրիչի հիանալի ելույթները վերջին խաղերին: Մարտ ամսին նա արդեն երկու գոլ ու մեկ գոլային փոխանցում է հասցրել կատարել:
Նոյեմբերի 3-ին, երբ «Սարագոսան» այցելել էր «Ռեալին» «Սանտիագո Բեռնաբեուում», Մոդրիչը խփեց իր առաջին գնդակը: Երկրորդ գոլը նա խփեց «Օլդ Թրաֆորդում»՝ անցնելով Մայքլ Քարիկի կողքից ու խոցելով Դե Խեայի դարպասի հեռավոր անկյունը: Եվ վերջին գոլը գրանցվեց «Մալյորկայի» դեմ խաղում, երբ Մոդրիչը ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց թիմին 2:2 հաշվի ժամանակ: