Մադրիդին «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մեծ ուշադրություն է դարձնում խաղին հոգեբանորեն նախապատրաստվելուն: Իսպանական ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում պորտուգալացին ասել է. «Բնականաբար, ֆուտբոլում անչափ կարևոր է հոգեբանական նախապատրաստությունը: Դա իր կարևությամբ չի զիջում ֆիզիկական պատրաստությանը: Խաղերի ժամանակ ֆուտբոլիստին անհրաժեշտ է մեծ կենտրոնացում, սառնասրտություն և հանգստություն»: Այն հարցին, թե ունի արդյոք Ռոնալդուն թույլ կողմեր, հնչել է հետևյալ պատասխանը. «Դրանք շատ են, բայց ես չեմ պատրաստվում խոսել այդ մասին: Բայց եթե ես ստիպված լինեի նշել դրանցից որևէ մեկը, ապա կասեի` համառությունը»:
|