«Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է, որ մեծ ոգևորությամբ է սպասում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի դեմ հանդիպումներին:
«Վիճակահանության արդյունքներն ինձ համար պարզապես հիանալի են: Ես առիթ կունենամ հանդիպելու Ժոզե Մոուրինյոյին, ում շնորհիվ կարիերաս կտրուկ փոփոխությունների ենթարկվեց:
Մենք մինչ այժմ կապ են պահպանում, իսկ նրա սաների դեմ խաղն ինձ համար իսկական մարտահրավեր է: Բնականաբար, խաղալու ենք հաղթանակի համար: Վստահ եմ, որ երկրպագուները մեծ բավականություն կստանան մեր թիմերի հանդիպումներից»,- Fanatik-ը մեջբերում է Դրոգբայի խոսքերը:
|