«Ռեալի» պաշտպան Պեպենմեկնաբանել է երեկվա հաղթանակը «Մալյորկայի» նկատմամբ (5:2):
«Մենք այդքան էլ լավ չսկսեցինք հանդիպումը: Մրցակիցը երկու հնարավորություն ուներ, որոնցից էլ օգտվեց:
Այո, մենք շատ ենք բաց թողնում ստանդարտներից հետո: Աշխատում ենք ավելի կենտրոնացված խաղալ, սակայն դեռ չի հաջողվում: Վերջիվերջո մենք հավաքվեցինք և արդյունքում հաղթանակ տարանք», – Պեպեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
|