«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման չի բացառել, որ ապագայում կարող է տեղափոխվել ՊՍԺ։
«Այս պահին ելույթ եմ ունենում աշխարհի լավագույն թիմում։ Նախընտրում եմ առաջ չընկնել և չմտածել ապագայի մասին։ Հնարավոր է՝ մի օր տեղափոխվեմ ՊՍԺ, սակայն ոչ հիմա։
Կարիերայում միշտ բարդ պահեր են ստեղծվում, սակայն ինձ շատ լավ եմ զգում։ Մարդիկ քննադատում են ինձ, սակայն դա իմ աշխատանքի մի մասն է։ Երջանիկ եմ միայն այն պահին, երբ խաղադաշտում 90 րոպե եմ անցկացնում։ Խաղալ 60 րոպե և խփել առաջին հպման ժամանակ. դա ինձ համար չէ»,- Քարիմի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
|