Մադրիդի «Ռեալի» ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը երեկ դարձավ ռեկորդի հեղինակ: Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունեց «Մալյորկային», որի դարպասն ուղարկեց 5 գնդակ՝ սեփականն ընդունելով երկուսը:
Այս խաղից հետո Գոնսալո Իգուաինը դարձավ «Ռեալի» ռմբարկուն՝ «Մալյորկայի» դարպասը խփած գոլերի տեսանկյունով: Թիմի ներկայիս կազմում նա ամենաշատ գոլերն է խփել «Մալյորկայի» դարպասը՝ նույնիսկ շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին:
Իգուաինը դարձել է 7 գոլի հեղինակ «Մալյորկայի» դեմ անցկացրած 14 խաղում: Այս ցուցանիշով Իգուաինին հաջորդում է Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձել է 6 գոլի հեղինակ:
|