«Ռեալի» պաշտպան Պեպեն «Մալյորկայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (5:2) խոստովանել է, որ իրենք շատ են սխալվում պաշտպանությունում տուգանային խաղարկումների ժամանակ:
«Մենք փորձում ենք բարելավել մեր խաղը տուգանային խաղարկումների ժամանակ: Հաճախ ենք խնդիրներ ունենում, ուստի պետք է գործենք ավելի կենտրոնացած: Սակայն ամենակարևորն այն է, որ կարողացանք ճիշտ արձագանքել բաց թողած գնդակներին և հաղթել: Երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ էինք գործում, ստեղծեցինք վտանգավոր պահեր և իրացրինք դրանք», – Պեպեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
|