Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակի (5։2) մասին։ Հիշեցնենք, որ այդ խաղում արգենտինացին դարձել է դուբլի հեղինակ։
«Ես շատ երջանիկ եմ։ «Մալյորկան» 2 անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն մեզ հաջողվեց հաղթել։ Մենք լավ հնարավորություններ ունեինք առաջին խաղակեսում, սակայն չկարողացանք դրանք իրացնել։ Ընդմիջմանը հասկանում էինք, թե ինչ պետք է անենք հաղթելու համար։
Եթե խոսենք «Բարսելոնայի»՝ մրցաշարային աղյուսակը գլխավորելու մասին, ապա մենք ճնշում ենք գործադրելու նրանց վրա։ Մինչև առաջնության ավարտը դեռ շատ հանդիպումներ կան, և «Ռեալը» մտադիր է պայքարել մինչև վերջ», – Իգուաինի խոսքերն է մեջբերում AS-ն։
|