Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակը (5։2)։
«Ստանդարտ իրավիճակների ժամանակ և հատկապես 2-րդ հարկում մենք խնդիրներ ենք ունենում։ Դա մեծ մասամբ պայմանավորված է կենտրոնացվածության պակասով։ Ընդմիջման ժամանակ փորձեցինք շտկել այդ թերությունները։
Ինչ վերաբերում է Գոնսալո Իգուաինին, ով 2 գոլի հեղինակ դարձավ, ապա մենք բոլորս էլ գիտենք նրա ունակությունների մասին։ Շատ կարևոր է գոլային պահեր ստեղծելը։ Լավ է, որ նա կրկին իր ուժերի հանդեպ վստահություն է ձեռք բերում», – Կարանկայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
|