Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է «Գալաթասարայ»-ի դեմ ՉԼ քառորդ եզրափակիչում դիմակայության մասին:
«Սխալ կլինի «Գալաթասարայ»-ին հեշտ հակառակորդ համարել: Մեզ բարդ դիմակայություն է սպասվում:
Հիմա թիմը վստահ է ելույթ ունենում, իսկ «Շալկե»-ի արգելքը հաղթահարելուց հետո ավելի մեծ ոգևորությամբ է գործելու: Սակայն մենք վստահ ենք մեր ուժերին և հավատում ենք մեր հաջողությանը»:
|