Թեթեւ մրցակիցներ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չկան, հայտարարել է «Ռեալի» հանրային կապերի տնօրեն Էմիլիո Բուտարգենյոն: «Ռեալի» մրցակիցն է թուրքական «Գալաթասարայը»: «Եթե «Գալաթասարայը» հասել է քառորդ եզրափակիչ, նշանակում է նրանց հետ պետք է հաշվի նստեր: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում: Մենք գիտենք, թե որքան կրքոտ են այնտեղ աջակցում իրենց թիմին: Ուեսլի Սնեյդերն ու Դիդյե Դրոգբան զգալիորեն ուժեղացրել են «Գալաթասարայը»: «Ռեալի» համար բարդ կլինի հաղթել առաջնությունում, մեզ անհրաժեշտ է հաղթանակ Չեմպիոնների լիգայում»,- Բուտրագենյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
|