Արքայական ակումբի անդամների 89,7 տոկոսը ցանկանում է, որ Ժոզե Մոուրինյոն մնա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Մադրիդի «Ռեալն» ակումբի անդամների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչ են նրանք մտածում պորտուգալացի մասնագետի ապագայի վերաբերյալ: Ինտերնետում անցկացված հարցմանը մասնակցել են «Ռեալի» 3000 անդամներ, ովքեր ձայնի իրավունք ունեն նաեւ ակումբի նախագահի ընտրություններում, որը կկայանա հունիսին, գրում է AS-ը: Հիշեցնենք, որ Մոուրինյոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը։
|