Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կմնա «Ռեալ»-ում: Այս մասին է հայտարարել ֆուտբոլիստի գործակալը՝ հերքելով լուրերն այն մասին, թե ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմեն»-ում: Այս մասին է տեղեկացնում Goal.com-ը:
«Անկախ այն հանգամանքից՝ Ժոզե Մոուրինյոն կհեռանա՞ «Ռեալ»-ից, թե՞ ոչ՝ Կարիմ Բենզեման մնալու է այստեղ:
Նա «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու ցանկություն չունի, իսկ ֆրանսիական ակումբը մեզ այդ հարցով չի էլ դիմել: Բենզեման աշխարհի ուժեղագույն ակումբում է»,- AS-ի հետ զրույցում ասել է գործակալը:
|