«Ռեալ Մադրիդ»-ը Վալբաբեբասում իր վերջին մարզումն անցկացրեց «Մալյորկա»-ի դեմ հանդիպումից առաջ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հատկանշական է, որ Դի Մարիան, ով վերջին մարզմանն անհատական ծրագրով էր աշխատում, այսօր միացել է ընդհանուր խմբին: Ինչ վերաբերում է Կարիմ Բենզեմային, նա ավելի ուշ է միացել թիմին:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» այսօր՝ մարտի 16-ին՝ ՀՀ ժամանակով 23:00-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունելու է «Մալյորկա»-ին:
|