Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ են շարք վերադառնալուն։
Այսօր երկու ֆուտբոլիստները, ովքեր շարունակում են ապաքինվել վնասվածքներից, աշխատել են գնդակով՝ մադրիդցիների բժիշկի ներկայությամբ։
Սպասվում է, որ Կասիլյասը և Դի Մարիան կկարողանան շարք վերադառնալ մարտի վերջին։
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
|