Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան այսօր մարզվել է ընդհանուր թիմի հետ: Այս մասին հայտնում է AS-ը:
25-ամյա ֆուտբոլիստը վերականգվել է ձախ ոտքի վնասվածքից, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղում (2:1):
Նշենք, որ այսօրվա պարապունքը բաց է թողել թիմի հարձակվող Քարիմ Բենզեման, ով արագությունը գերազանցելու համար պետք է ներկայանար դատարան:
|