Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ութ ամսով զրկվել է վարորդական իրավունքից սահմանված արագությունը գերազանցելու համար:
25-ամյա ֆուտբոլիստը նաև պարտավոր է վճարել տուգանք 18 հազար եվրոյի չափով, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Բենզեման պատժվել է այն բանի համար, որ Մադրիդի արվարձաններից մեկում երթևեկել է 216 կմ/ժ արագությամբ՝ գերազանցելով սահմանված 100 կմ/ժ սահմանաչափը 116 կմ/ժ-ով:
|