Նիոն քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Այն կարելի է բարեհաջող համարել «Ռեալ»-ի համար, քանի որ բոլոր մրցակիցներից «Ռեալ»-ին բաժին հասավ երևի թե ամենաթույլը՝ «Գալաթասարայ»-ը, ով դեռևս շարունակում է պայքարը մրցաշարում շնորհիվ Բուրակ Յիլմազի գերարդյունավետության:
Մյուս դիմակայություններում հստակ ֆավորիտին նշել հնարավոր չէ: Ավելին, ՊՍԺ - «Բարսելոնա» ու «Բավարիա» - «Յուվենթուս» դիմակայություններում գերհզոր պայքար է սպասվում:
Նշենք, որ այս փուլից հետո մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ նորից կկայանա վիճակահանություն՝ կիսաեզրափակչի զույգերը որոշելու համար:
|