Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո թուրքական «Գալաթասարայ»-ի ներկայացուցիչները հաճելի շոկի մեջ են ընկել: Մի կողմից նրանց բախտ է վիճակվել մրցել «Ռեալ»-ի դեմ, մյուս կողմից մրցակիցը իրոք անչափ ուժեղ է:
Թուրքական ակումբի փոխնախագահ Ալի Դյուրուշտը վիճակահանությունից հետո կիսվել է տպավորություններով:
«Երբ դուր արդեն քառորդ եզրափակչում ես, բոլոր մրցակիցներն են բարդ: Բայց «Ռեալ»-ը բոլոր թիմերից մի գլուխ բարձր է: Երբ դու քո առաջ բարձր նպատակներ ես դնում, պետք է նաև ընդունես նման թիմերի դեմ մրցելու մարտահրավերները:
Այն թիմերից մեկը, ում պետք է հաղթենք չեմպիոն դառնալու համար, մեզ բաժին է հասել այս փուլում: Ես ակնկալում եմ, որ այս խաղին համակ ուշադրությամբ հետևելու է ամբողջ ֆուտբոլային հասարակությունը: Մենք մեր առավելագույն ուժերը կներդնենք՝ հաղթելու համար: Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ առաջին խաղը դրսում խաղալը առավելություն է: Բայց այս դեպքը բացառություն է»,- նշել է Դյուրուշտը:
Գևորգ Լոռեցյան, RealMadrid.am
|