Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Շատ հաճելի է աշխատել Մոուրինյոյի հետ: Նա իսկական առաջատար է և հաղթողի հոգեբանություն ունի: Ես մեծ բավականություն էի ստանում նրա հետ աշխատելու ժամանակ: Նա յուրահատուկ մարզիչ է:
Մոուրինյոյի օգնությամբ ֆուտբոլիստները և զգում են իրենց կարևորությունը թիմի համար: Երջանիկ եմ, որ մարզական կարիերայիս ընթացքում մի շարք բարձրակարգ մարզիչների հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել»,- հայտարարել է Կրեսպոն:
|