Սկսվում է ամենաբարդ շրջանը, մենք դեռ ոչինչ չենք նվաճել, ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, փոխանցում է Marca-ն: Մոուրինյոն մեկնաբանել է Արքայական թիմի հաջողությունները վերջին մի քանի խաղերում:
«Այո, մենք անցանք «Բարսելոնային» եւ դուրս եկանք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, մենք անցանք «Մանչեսթեր Յունայթեդին»` դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, սակայն մենք դեռ ոչ մի տիտղոս չենք նվաճել: Մենք կուրախանանք, երբ ավելացնենք մեր տիտղոսների քանակը: Իսկ այժմ մեզ համար սկսվում է ամենաբարդ շրջանը, որի ընթացքում մենք կանցկացնենք մի շարք կարեւորագույն հանդիպումներ»,- ասել է Մոուրինյոն:
|