«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն ուրախ է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամաբ տարած հաղթանակների համար, սակայն իր ֆուտբոլիստներին խնդրում է չըկնել էյֆորիայի գիրկը:
««Բարսելոնայի» և «Յունայթեդի» կարգի մրցակիցներին հաղթելը շատ լավ է, սակայն մենք դեռ ոչինչ չենք նվաճել: Դժվարությունները նոր են սկսվում: Հուսով եմ՝ կգտնվենք բարձրունքում»,- պորտուգալացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ մադրիդցիները դուրս են եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ և Չեմպիոնների լիգայի՝ քառորդ եզրափակիչ:
|