Այսօր արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն հյուրընկալվել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում։ Նա զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ում հետ աշխատել է «Չելսիում» և «Ինտերում»։
Կրեսպոն առաջիկա ամիսների ընթացքում պետք է ստանա մարզչի որակավորում, և «Ռեալի» մարզաբազա էր այցելել փորձի ձեռքբերման նպատակով։ Կրեսպոն նաև հանդիպել է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների հետ։
|