Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները: «Արսենալը», չնայած 2-0 հաշվով հաղթանակին, ընդհանուր դիմակայությունում պարտություն կրեց «Բավարիայից», իսկ ահա «Մալագային» , նույն հաշվով հաղթանակը թույլ տվեց դուրս գալ 1/4 եզրափակիչ: Այսպիսով քառորդ եզրապակչի ուղեգիր են նվաճել «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը», «Գալաթասարայը», «ՊՍԺ-ն», «Բորուսիան», «Յուվենթուսը» և «Մալագան»:
Ուշագրավ է, որ անգլիացիները ոչ մի ներկայացուցիչ չունեն քառորդ եզրափակիչում, իսկ Լա Լիգան ներկայացնում են միանգամից երեք թիմեր:
Մարտի 15-ին, Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի կունենա 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Ի դեպ, այս փուլում կարող են մրցել նաև նույն երկիրը ներկայացնող թիմերը, հետևաբար և՛ «Մալագան», և՛ «Բարսելոնան» կարող են որպես մրցակից բաժին հասնել «Ռեալին»:
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 2-ին և 3-ին, իսկ պատասխան հանդիպումները 9-ին և 10-ին:
|