Իսպանական Marca-ն հարցում է անցկացնում՝ պարզելու համար, թե երկրպագուները ո՞ր թիմին են ցանկանում Մադրիդի «Ռեալը» հանդիպի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:
Հարցմանն արդեն մասնակցել են 7 հազարից ավելի երկրպագուներ: Ամենաշատ ձայները հավաքել է քուրքական «Գալաթասարայը», որին հաջորդում են կատալոնական «Բարսելոնան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակարանությունը կկայանա մարտի 15-ին:
|