Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Սարագոսայի» հետ մարտի 30-ին կայանալիք հանդիպմանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ կլինի թիմի ավագը, հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Այս մասին հայտնում է AS-ն։
Հիշեցնենք, որ Կասիլյասը ձախ ձեռքի վիրահատությունից վերականգնման վերջին փուլն է սկսել։ Շատ շուտով իսպանացին կմարզվի ընդհանուր թիմի հետ։
|