Բրազիլական «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը կարծում է, որ իր նախկին թիմը` Մադրիդի «Ռեալը», կարող է հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում:
«Ես, իհարկե, հետևում եմ, թե ինչպես է խաղում «Ռեալը»: Վերջին շրջանում թիմը շատ լավ տեսք ունի: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակները պարզապես ֆանտաստիկ էին: Կարծում եմ` «Ռեալը» Չեմպիոնների լիգան հաղթելու իրական հնարավորություններ ունի: Հուսով եմ` նրա բախտը կբերի վիճակահանության ժամանակ, և նրան բաժին չի հասնի այնպիսի լուրջ մրցակից, ինչպիսին էր «Մանչեսթեր Յունայթեդը»», – Զեեդորֆի խոսքերը մեջբերում է Marca-ն:
|