«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հավատում է, որ մրցաշրջանն իր թիմի համար կարող է հաջող ավարտվել:
«Մենք պետք է պայքարենք մնացած խաղերում: «Ռեալը» պայքար է մղում երեք ճակատով: Դա նշանակում է, որ մենք կարող ենք նվաճել որևէ տիտղոս: Ակումբում բոլորն են պատրաստ դրա համար ներդնել իրենց ուժերը:
«Բարսելոնային» և «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո վերադարձել է մեր ինքնավստահությունը: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Football Espania-ն:
|