Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 13 » ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՉԻՆՉ ՉԿԱՐ»
ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՉԻՆՉ ՉԿԱՐ»

Միայն Ժոզե Մոուրինյոն կարող էր ետ նայել նախորդ երկու շաբաթներին և ասել, որ առանձնահատուկ ոչինչ չկար: 

«Օլդ Թրաֆորդում» տարած հաղթանակը և սեփական ու մրցակցի հարկերի տակ «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակների մասին շատ մարզիչներ կարող են միայն երազել: Բայց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը միայն թոթվեց ուսերը և ժպտաց այն պնդումից հետո, որ նման արդյունքները զարմանալի են: Սկզբում հիմնական մրցակցի «Բարսելոնայի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակն էր «Նոու Կամպում», որի շնորհիվ թիմը հասավ Արքայական գավաթի եզրափակիչ, ապա դրան հետևեց «Բեռանբեուում» Լա Լիգայի շրջանակներում տարած 2-1 հաշվով հաղթանակը: Իսկ վերջում «Օլդ Թրաֆորդում» կայացած Չեմպիոնների լիգայի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ 2-1 հաշվով հաղթանակն էր: Սակայն մարզիչն այսպես է գնահատում տեղի ունեցածը. 

«Այո, լավ շաբաթ էր, երեք լավ հաղթանակ տարանք, բայց ավելի մեծ ու ավելի լավ հաղթանակներ էլ եմ ունեցել: Հաղթական լավագույն շղթան «Ինտերի» հետ տարած երեք անընդմեջ հաղթանակներն էին, որոնք երեք տիտղոս բերեցին: Սկզբում Իտալիայի գավաթի եզրափակիչում հաղթեցինք «Ռոմային»: Հետո հաղթեցինք «Սիենային» ու դարձանք Իտալիայի չեմպիոն, իսկ վերջում Մադրիդում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթեցինք «Բավարիային»: Այդ դա էր յուրահատուկ հաղթական սերիան»:

Այս հաղթանակներն իսկապես արժեքավոր էին Մոուրինյոյի և իր միլանցի սաների համար. առաջին անգամ իտալական թիմը հաղթում էր երեք տիտղոսները: Այդ հաղթանակներից մեկի արդյունքում պորտուգալացի մասնագետը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Այժմ նրան երեք մրցակից է բաժանում երրրոդ հաղթանակից և Լոս Բլանկոսի 10-րդ պատմական հաղթանակից: «Միգուցե կհասկանք, թե ինչու յոթերորդ երկնքում չեմ «Օլդ Թրաֆորդում» տարած հաղթանակի արդյունքում: Իհարկե, կարևոր հաղթանակ էր և գիտեմ, որ կարող ենք շարունակել այստեղից և հաղթել Չեմպիոնների լիգան: Բայց նաև գիտեմ, որ կարող ենք հենց հաջորդ փուլում դուրս մնալ, քանի որ Չեմպիոնների լիգան լի է լավ թիմերով: Այնպես որ ես հանգիստ եմ և սառն եմ դատում»: 

Իսկ արդյոք բավական սառն է դատում, որ արդեն կարողանա պատասխանել ապագայի մասին հարցին, թե արդյոք Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո կհեռանա Մադրիդից: «Ես երբեք իմ որոշումները չեմ կառուցում նրա վրա, թե արդյոք կհաղթեմ, թե ոչ: Ես ամեն օր աշխատում եմ ամենաբարձր մակարդակով և մտածում եմ միայն ակումբի մասին և երբեք չեմ անհանգստանում ինձ համար»: 

Բայց անկեղծ լինենք: Իր կարգավիճակով Մոուրինյոն անհանգստանալու պատճառ չունի: Քանի որ եթե, ինչպես սպասվում է, նա ամռանը հեռանա Մադրիդի «Ռեալից», շատ ակումբներ կլինեն, որոնք կպայքարեն նրա ստորագրության համար: Նշվում է, որ նրան ցանկանում են հրավիրել «Չելսին», ՊՍԺ-ն, «Միլանը» և «Մանչեսթեր Սիթին»: Նույնիսկ նշվում է, որ նա կարող է «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել Ալեքս Ֆերգյուսոնին: Նրա լավ հարաբերությունները շոտլանդացու հետ, անթաքույց հարգանքը ակումբի և ակումբի պատմության նկատմամբ, ինչպես նաև լավ հարաբերությունները «Օլդ Թրաֆորդի» երկրպագուների հետ, նրան դարձնում են Ֆերգիի հեռանալու դեպքում նախընտրելի թեկնածու: Մոուրինյոն նաև լավ խոսքեր էր շռայլել «Ռեալի» դեմ խաղում 1000-րդ անգամ դաշտ դուրս եկած Ռայան Գիգսի հասցեին. «Ապշեցուցիչը» միակ բառն է, որը կբնութագրի Ռայան Գիգսին: Խաղից առաջ ես նրան ասացի, որ 90 րոպե նման մակարդակով խաղալը պարզապես հրաշալի է: Այլ բառեր չես կարող ընտրել: Համոզված եմ, որ սըր Ալեքսը շատ է հարգում Ռայանին և Պոլ Սքոուլզին: Այս տղաներին նա գիտի մանուկ հասակից: Երկրորդ, ես համոզված եմ, որ նա գիտի, որ նրանք դեռևս լավ վիճակում են և կարող են օգնել թիմին: Թիմը բաղադրիչների խառնուրդ է և երիտասարդները պետք է անհատականություններ ունենան իրենց կողքին, ովքեր կօգնեն նրանց աճել որպես ֆուտբոլիստներ»: 

Մոուրինյոն հույս ունի որ իր ճախրող եզրային 28-ամյա Ռոնալդուն կկրկնի Գիգսի ու Սքոուլզի ճանապարհը. «Համոզված եմ, որ Կրիշտիանուն կարող է անել դա, բայց չգիտեմ, թե արդյոք ցանկանում է: Գիգսի և Սքոուլզի առանձնահատկությունը հենց նրանում է, որ նրանք կարող են խաղալ և ցանկանում են խաղալ: Ես միայն հուսով եմ, որ հանուն ֆուտբոլի Կրիշտիանուն նույնպես այդպես է ցանկանում»:

Այդպես ենք ցանկանում նաև մենք բոլորս:
Ավելացրեց: Varik(Admin) (13.03.2013) |
Դիտումներ: 347 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.