Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը՝ Խրիստո Ստոիչկովը, իսպանական ԶԼՄ-ներին քննադատել է Լիոնել Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդուի հետ կապված «տարբեր պատմություններ հորինելու» պատճառով:
«Չպետք է Մեսսիին ու Ռոնալդուին համեմատել միմյանց հետ: Պետք է բավականություն ստանալ ֆուտբոլից: Չեմ հավատում, որ Մեսսին անձնական թշնամանք ունի Ռոնալդուի նկատմամբ կամ հակառակը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները տարբեր պատմություններ են հորիզնում կապված նրանց հետ, ինչի արդյունքում Մեսսին ու Ռոնալդուն չեմ շփվում միմյանց հետ»,- Ստոիչկովի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
|