Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի գործակալը պորտուգալացուն խորհուրդ է տալիս չփոխել ակումբային գրանցումը:
28-ամյա ֆուտբոլիստռը, ով դեռ 2.5 տարվա գործող պայմանագիր ունի «Արքայական ակումբ»-ի հետ, կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ: Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն իր հաճախորդին խորհուրդ է տալիս չշտապել որոշում կայացնելուց առաջ:
Marca-ն նշում է, որ Ռոնալդուի՝ «Ռեալ»-ից հեռանալու որոշումը մեծապես կախված կլինի «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշումից, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Ռեալ»-ից:
|