Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարեց, որ Մարդիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին արժանի փոխարինող չի տեսնում, եթե վերջինս լքի իր ներկայիս ակումբը:
Մարադոնան խոսել է նաև «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյի մասին, ով իր զբաղեցրած պաշտոնից հեռացվեց Մոուրինյոյի հրաժարականը պահանջելու պատճառով:
«Կարծում եմ՝ անհնար է Մոուրինյոյին արժանի փոխարինող գտնել: «Փիլիսոփա» Վալդանոն ասում էր, որ դա կարող է անել իսպանացի մասնագետ, սակայն ես նրա հետ համամիտ չեմ»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է AS-ը:
|