Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ի համար շատ բարդ կլինի Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի սաներն անցել են մրցաշարի քառորդ եզրափակիչ` առավելության հասնելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:
«Չի կարելի հաստատ ասել, որ մենք Չեմպիոնների Լիգայի գավաթակիր կդառնանք: Իհարկե, մենք վստահություն ենք ձեռք բերել «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակներից հետո: Սակայն պետք չէ ինքնավստահ լինել:
Ամեն դեպքում, մենք նպատակ ունենք նվաճելու Իսպանիայի գավաթն ու Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ»,- հայտնել է պորտուգալացի ֆուտբոլիստը:
|