Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մեծ ցանկություն ունի արդեն այս ամռանը թիմ վերադարձնել Ժոզե Մոուրինյոյին, գրում է Express-ը: Լոնդոնյան ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
«Ռեալի» գլխավոր մարզիչի ծառայություններով հետաքրքրված էր նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն: Սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը վերջերս հայտարարեց, որ շարունակում է համագործակցությունը Կարլո Անչելոտիի հետ:
«Ռեալի» հետ Մոուրինյոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականը, սակայն այժմ շատ են լուրերը, թե նա Արքայական ակումբից հեռանալու է արդեն այս մրցաշրջանից հետո:
|