Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարիերան կարող է շարունակել «Տոտենհեմում»:
Ինչպես հայտնում է Tuttomercatoweb.com-ը, մադրիդցիները մտադիր են արգենտինացի ֆուտբոլիստին օգտագործել՝ Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար:
Իգուաինը մշտական տեղ չունի «Ռեալի» կազմում և ինքն էլ դեմ չէ նոր ակումբ տեղափոխվելուն:
|