«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երազում է Անգլիա վերադառնալու մասին:
Մոդրիչի երազանքը կարող է իրականություն դառնալ, քանի որ նրանով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ալեքս Ֆերգյուսոնը դեռ երկու տարի առաջ էր ցանկանում խորվաթ ֆուտբոլիստին տեսնել իր թիմում, սակայն մանկունյանցիներին չհաջողվեց «Տոտենհեմի» հետ համաձայնության գալ ֆուտոլիստի տրանսֆերի շուրջ:
Մոդրիչը «Յունայթեդի» կիսապաշտպանությունում կարող է հիմանական տեղ ունենալ, քանի որ Փոլ Սքոուլզի պայմանագիրը մոտ է ավարտին, իսկ Ռայան Գիգզը շուտով կավարտի կարիերան:
Հիշեցնենք, որ Մոդրիչը 33 մլն ֆունտի դիմաց «Տոտենհեմից» «Ռեալ» տեղափոխվեց անցյալ ամառ:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
|