Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայից իր սպասելիքների մասին։
«Շատ դժվար է պնդել, որ մենք հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում։ Առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Իհարկե, շատ ենք հավատում մեր ուժերին հատկապես «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակներից հետո։ Ամեն դեպքում, մեր նպատակը Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթները նվաճել է», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ և Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
|