Ֆրանսիական ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը գլխավորել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը: Անգլիայի հավաքականի նախկին ավագի կարողությունը կազմում է 261 միլիոն դոլար, գրում է Goal.com-ը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին, ում կարողությունը 172 դոլար է: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 167 միլիոն դոլար:
1. Դեւիդ Բեքհեմ | 261 միլիոն դոլար | 2. Լիոնել Մեսի | 172 միլիոն | 3. Կրիշտիանու Ռոնալդու | 167 միլիոն | 4. Կակա | 99 միլիոն | 5. Ռոնալդինյո | 94 միլիոն | 6. Սամուել Էտո՛Օ | 78 միլիոն | 7. Ուեյն Ռունի | 74,5 միլիոն | 8. Զլատան Իբրահիմովիչ | 70 միլիոն | 9. Ռիվալդո | 68 միլիոն | 10. Ռիո Ֆերդինանդ | 63 միլիոն
|
Նախորդ տարի Մեսիի կարողությունը գնահատվում էր 42.9 միլիոն դոլար, Բեքհեմինը՝ 41, իսկ Ռոնալդուինը՝ 38:
|