Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է վերադառնալ Անգլիա, որտեղ 2008-2012թթ. հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում»:
Daily Mail-ի համաձայն՝ 27-ամյա Մոդրիչը մեկն է այն ֆուտբոլիստներից, որոնց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է տեսնել իր թիմում: Խորվաթ կիսապաշտպանին չի գոհացնում իր կարգավիճակն Արքայական ակումբում, քանի որ Ժոզե Մոուրինյոն քիչ խաղային ժամանակ է տրամադրում նրան: Մոդրիչը դեմ չէ «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդով» փոխելուն եւ մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ Մադրիդից:
|