Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կհեռանա Արքայական ակումբից, հայտարարել է իսպանական SER ռադիոկայանի լրագրող Խոսե Ռամոն դե լա Մորենան, փոխանցում է AS-ը:
«Ժոզե Մոուրինյոն եւ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասել են համաձայնության, որ անկախ մրցաշրջանի վերջնական արդյունքներից, պորտուգալացի մասնագետը հեռանալու է Արքայական թիմից: Երկուսն էլ չեն ցանկանում առայժմ հայտարարություն անել: Մինչեւ ազգային առաջնության ավարտը մնում է 11 հանդիպում, այդքան էլ մնում է Մոուրինյոյին: Կողմերը համաձայնության են հասել հունվարին»,- հայտարարել է Դե լա Մորենան:
|