Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրության կենտրոնում:
Metro-ն տեղեկացնում է, որ Ալեքս Ֆերգյուսոնն ավելի շատ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Մոդրիչը քիչ խաղաժամանակ է ստանում Իսպանիայում, իսկ «Ռեալ»-ի երկրպագուների որոշ մասը կարծում է, որ խորվաթ խաղացողի տրանսֆերը ձախողված է:
Աղբյուրը նաև մեջբերում է Մոդրիչի խոսքերը, որ ավելի հավանական է դարձնում նրա հեռանալը. «Եթե զգամ, որ թիմում խաղալու տեղ չունեմ, ապա որքան հնարավոր է շուտ կհեռանամ Մադրիդից»:
|