Անգլիական հեղինակավոր The Mirror պարբերականի կարծիքով Մադրիդի «Ռեալ»-ը համարվում է «Տոտենհեմ»-ի առաջատար Գարեթ Բեյլի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը:
Համաձայն աղբյուրի տարածած տեղեկատվության՝ իսպանական գիգանտը պատրաստ է ուելսցու տրանսֆերի դիմաց վճարել 70 մլն եվրո, ինչպես նաև նրան հատկացնել տարեկան 11,5 մլն եվրո աշխատավարձ: Այսպիսով, ինչպես հայտնում է նույն The Mirror-ը, «Ռեալ»-ը ողջ գործարքի համար պետք է զոհաբերի 130 մլն եվրո:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ Բեյլի տրանսֆերին հավակնում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բավարիա»-ն ու «Չելսի»-ն, բայց ամենահավանականը իսպանական ակումբի տարբերակն է մնում:
Բեյլը, ով երբևէ բացահայտ չի հայտարարել հեռանալու ցանկության մասին, ամենայն հավանականությամբ կգերադասի հենց «Ռեալ»-ը: Իսկ ահա նրա ներկայությունը «Օլդ Թրաֆորդ»-ում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» խաղին էլ ավելի է կողմնորոշում բոլորին դեպի այդ տեսակետը:
|