«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի կարծիքով` եվրոպական որոշ ակումբներ, որոնք ֆինանսական մեծ հնարավորություններ ունեն, դեռևս չեն կարող դասվել համաշխարհային ֆուտբոլի գրանդների թվին:
Հիշեցնենք, որ Բեյլի ծառայություններով են հետաքրքրված Եվրոպայի բազմաթիվ բարձրակարգ ակումբներ: Իսկ «Ռեալ»-ը պատրաստ է 70 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
«ՊՍԺ-ն շատ հզոր թիմ է: Նույնը կարելի է ասել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի վերաբերյալ: Նշված ակումբները դեռևս կարող են զարգանալ ապագայում: Սակայն դրանք դեռևս չեն հասել այնպիսի գրանդների մակարդակին, ինչպիսիք են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն»,- նշել է Բեյլը:
|