Ֆաբիո Կոենտրաոն տոնում է իր 25-րդ տարեդարձը: Պորտուգալացին, ով «Բենֆիկայից» տեղախոփվելով «Ռեալ» անցկացնում է իր երկորդ մրցաշրջանը՝ մասնակցել է 55 հանդիպման: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 20 հանդիպման և համարվում է Պորտուգալիայի ազգային հավաքականի հիմնական խաղացողներից մեկը:
Ֆաբիո Կոենտրաոն ծնվել է 1988 թվականի մարտի 11-ին Պորտու քաղաքում: Ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է Ռիո Ավեյում, որտեղ խաղացել է մինչև 18 տարեկանը: Այնուհետև տեղափոխվել է «Բենֆիկա»: Նա լավ տպավորություն թողեց 2010 թվականին՝ աշխարհի առաջնության ժամանակ, որն ի դեպ նրա համար առաջին միջազգային մրցաշարն էր: 2011 թվականին Ֆաբիոն տեղափոխվեց «Ռեալ» և իր նորամուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ «Բարսելոնայի» դեմ սուպերգավաթային խաղում: Մոուրինյոն կարողացավ ճիշտ օգտագործել ունիվերսալ ձախ պաշտպանին: Կոենտրաոն թիմի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և դարձել է La Liga-ի չեմպիոն:
ԿՈԵՆՏՐԱՈՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ
| Մրցաշրջան | Առաջնություն | ՉԼ | Գավաթ | Սուպերգավաթ | ԸՆԴԱՄԵՆԸ | 2011/12 | 20 | 8 | 3 | 2 | 33 | 2012/13 | 13 | 4 | 4 | 1 | 22 | ԸՆԴԱՄԵՆԸ | 33 | 12 | 7 | 3 | 55
|
|