Մադրիդի «Ռեալի» 27-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Marca-ն:
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը, ով արքայական ակումբ է տեղափոխվել անցած ամռանը «Տոտենհեմից», այդպես էլ չի կարողանում տեղ գտնել մարդիդցիների հիմնական կազմում: Անձամբ ֆուտբոլիստը դժգոհ է իրեն հատկացվող խաղային ժամանակից և դեմ չէ ակումբը փոխելու տարբերակին: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկում է Մոդրիչին գնելու հնարավորությունը և պատրաստվում է առաջիկայում բանակցություններ սկսել «Ռեալի» հետ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է Իսպանիայի առաջնության 21 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ:
|