«Ռեալի» պաշտպան Պեպեն խոսել է «Սելտայի» հետ խաղի տպավորություններից (1:2). -Ամեն ինչ բարեհաջող անցավ, թիմն աշխատեց հաղթանակի հասնելու համար: Մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն մենք կարողացանք մեկ անգամ էլ գրավել նրանց դարպասը: Նրանք ցանկանում էին միավորներ ձեռք բերել իրենց դաշտում: Կարևորն այն է, որ մենք ամեն ինչ արեցինք հաղթանակի համար ու արժանի էինք դրան: Առաջնությունում հաղթելու համար շատ ջանք է պետք, քանի որ մենք բավականին հետ ենք առաջատաներից: Մենք շարունակելու ենք պայքարել:
|